Շատ հաճախ աշխատանքի ընդունվելիս՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, պահանջվում է դատվածության վերաբերյալ տեղեկանք:
Մենք կարող ենք Ձեզ համար ձեռք բերել դատվածության վերաբերյալ տեղեկանք Հայաստանից՝ լիազորագրի հիման վրա: Կարևոր չէ, թե որտեղ եք գտնվում և որ երկիր է այն ուղարկելու անհրաժեշտությունը:

Լիազորագրով մեր իրավաբանի կողմից Հայաստանից դատվածության վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ փաստաթղթերը.
լիազորված անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը, դատվածության վերաբերյալ տեղեկանքի համար դիմողի լիազորագրի բնօրինակը:
Տեղեկանքը տրվում է երկու լեզվով՝ հայերեն և ցանկության դեպքում՝ օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն):
Դատվածության վերաբերյալ տեղեկանքը պատրաստ կլինի մեկ շաբաթվա ընթացքում: